Հյուսիսային Իռլանդիայում hունիսի 17-ին բացվում է Մեծ ությակի գագաթաժողովը: Վախենալով անգլիական հակագլոբալիստների հարձակումներից` բրիտանական իշխանությունները տեղի բնակիչների համար փակել են նույնիսկ  լիճը, որի ափին  արդեն այսօր տեղի կունենան G8-ի առաջնորդների բանակցությունները:  Տեղի իշխանությունները նույնիսկ սնանկացած խանութների  դատարկ ցուցափեղկերին  փակցրել են ապրանքներով լեփ-լեցուն դարակների լուսանկարներ: Բայց բնակիչներին խաբել չի հաջողվել, Բելֆասթը  «ությակին» դիմավորել է հակագլոբալիստների ելույթներով, հաղորդում է ՆՏՎ-ն: 

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` գագաթաժողովը կսկվի այսօր` տեղի ժամանակով 15:45-ին, համաշխարհային տնտեսական հարցերի քննարկմամբ:  Ընդմիջումից հետո կսկսվի երկրորդ նիստը` նվիրված աշխարհի քաղաքական իրավիճակին:   Այստեղ հիմնականում կքննարկվի Սիրիայի ճգնաժամը:

Հունիսի 18-ին գագաթաժողովի աշխատանքային երկրորդ օրը կսկսվի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերի քննարկմամբ:  Ընդմիջումից հետո տեղի կունենա նիստ` համաշխարհային հարկային համակարգի բարեփոխման վերաբերյալ: 

Ընդմիջումից հետո գագաթաժողովը կփոխի ձեւաչափը,  նիստին կմասնակցեն   աշխարհի այլ պետությունների առաջնորդները: Աշխատանքային նախաճաշի ընթացքում հրավիրված պետությունների առաջնորդները եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները կքննարկեն լայն օրակարգ: Գագաթաժողովը կավարտվի գործնական ընթրիքով:

«Մեծ ությակի» ներկայիս գագաթաժողովի գլխավոր խնդիրն այն է, որ հանդիպման մասնակից երկրներն այլեւս համաշխարհային առաջատարներ չեն, գրում է  The Financial Times-ը: Հին բարի ժամանակներում ԱՄՆ-ն, Գեմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան եւ Ճապոնիան առաջատար տնտեսական գերտերություններ էին: Այդպես շարունակվում էր մինչեւ իրադրության փոխվելը Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, ՀԱՀ-ում եւ այլ երկրներում, գրում է հրատարակչությունը: Այդ պատճառով էլ G8-ի ներկայիս առաջնորդներն զգում են ճնշումը եւ հասկանում դեռեւս օրակարգ ձեւավորելու կարողության անհրաժեշտությունը  ցուցադրելը: 

Եւս մեկ կարեւոր պահ է, որ «նման գագաթաժողովներում ոչ ոք չի ուզում խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», կարծում է հոդվածի հեղինակը: Սակայն բանակցությունները տեղի են ունենում, քանի որ Մոսկվան ունի «ոչ» ասելու իրավունք: Թերթից մեջբերումներ է  կատարում gazeta.ru-ն: