Եթե խոսենք առանց որեւէ զգացմունքի, ապա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը Սիրիայի օրինական կառավարությանը զենք է մատակարարում միջազգային իրավունքի նորմերի համապատասխան. մենք ոչինչ չենք խախտում: Այս մասին Լոնդոնում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ինչպես հաղորդում է НТВ-ն, նախօրեին տեղի է ունեցել նրանց բանակցությունները: Պուտինը Լոնդոն է ժամանել՝ մասնակցելու G8-ի գագաթաժողովին: Պուտինը Դաունինգ-Սթրիթի նստավայր է ժամանել գաղտնի մուտքով, քանի որ հիմնական մուտքը փակել էին ցուցարարները, որոնք պահանջում էին աջակցել Թուրքիայում Էրդողանի կառավարության դեմ տեղի ունեցող ելույթները:
Մոսկվան եւ Լոնդոնը քննարկելի են տնտեսական եւ էներգետիկ ոլորտում համագործակցության խնդիրներ, խոսել են Սիրիայի մասին: Արեւմտյան լրագրողները Պուտինին հարցրել են, թե այս պահին արդիակա՞ն է Սիրիայի հարցով Ժնեւյան երկրորդ կոնֆերանսի անցկացումը, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը որոշել է զինել Սիրիայի ընդդիմությանը:
«Ես չեմ կարծում, որ կոնֆերանսի գաղափարը վերջնականապես թաղվել է, ավելին, ես ամբողջությամբ համաձայն եմ վարչապետ Քեմերոնի հետ, որ դա առավել հնարավոր եւ խելամիտ միջոցն է սիրիական խնդիրը լուծելու համար»,-ասել է Պուտինը:
Այնուհետեւ ՌԴ նախագահն ընդգծել է. «Դուք չեք հերքի, որ դժվար թե արժի աջակցել այն մարդկանց, որոնք սպանում են իրենց թշնամիներին, թաքցնում մարմինները եւ բոլորի աչքի առջեւ ուտում նրանց ներքին օրգանները»:
Միաժամանակ, բրիտանական BBC-ի ռադիոկայանը նշում է, որ «ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան,որոնք կողմ են հանդես գալիս Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցում, հայտնվել են բարդ իրավիճակում եւ պարտվում են Ռուսաստանին՝ սիրիական խնդրի լուծման տրամաբանության առումով»: «Եռյակն ունակ չէխաղաղ կոնֆերանսին ապահովել զինված ընդդիմության ներկայությունը, որի ներսում պայքար է սկսվել: Այդ առումով Ռուսաստանի կուրսը, որը հանդես է գալիս խնդրի լուծման քաղաքական մեթոդների օգտին եւ ունակ է ապահովել բանակցությունների սեղանի շուրջ Ասադի ռեժիմի ներկայացուցիչների ներկայությունը, առավել տպավորիչ է թվում»,-գրել է BBC-ն:




























