Ռուսաստանցի Ժերար Դեպարդյեն մտադիր է եւս յոթ երկրի քաղաքացիություն ստանալ եւ այժմ մտադիր  է Ալժիրի անձնագրի համար դիմել:

 «Ես աշխարհի քաղաքացի եմ, ազատ մարդ եմ: Ես ֆրանս-ռուսական դերասան եմ» - հայտարարել է Դեպարդիեն ֆրանսիական մամուլի հետ հարցազրույցում: Ըստ նրա՝ որքան շատ անձնագիր ունենա, այնքան շատ երկրներ առանց վիզայի այցելելու հնարավորություն կունենա:

Խոսելով Ռուսաստանի հետ իր կապերի մասին` Դեպարդիեն հայտնել է, որ այնտեղ ինքը ֆիլմեր է նկարահանում եւ բիզնես ունի: «Ռուսաստանում ես ապրում եմ, զբաղվում կինոյով, բիզնեսով,  ունեմ մասնավոր ձեռնարկություն, եւ հարկեր եմ վճարում», - նկատել է նա ու հավելել. «Այժմ Սարանսկում ստեղծում եմ ընկերություն էկոզբոսաշրջության ոլորտում, աշխատում այնտեղ հիանալի գյուղացի մարդկանց հետ…  Ցանկանում եմ, որպեսզի իմանան այդ մասին, ինչպես նաեւ Վլադիմիր Պուտինի մասին: Նա շատ բան է անում մշակույթի համար…., վերականգնվում են մշակութային ժառանգությունը, եկեղեցիները, մենաստանները:  Բացի այդ ռուսները շատ են սիրում ֆրանսերենը, Վիկտոր Հյուգոյին, Օնորե դը Բալզակին, Ալեքսանդր Դյոմային…. Իսկ այստե՞ղ: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է Մշակույթի նախարարությունից այս աղջկա անունը»:

Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ հարցին ի պատասխան Դեպարդիեն ֆրանսիացիներին կոչ է արել անհանգստանալ սեփական երկրում մարդու իրավունքներով, որտեղ կան «երեք քառակուսի մետրի» վրա ապրող մարդիկ:

Հունիսի 16-ի երեկոյան Նիցցայում իր աշխատանքներն է ավարտել ռուսական կինոյի առաջին փառատոնը, գրում է NEWSru.com-ը:  Ավարտին ցուցադրել են «Ռասպուտին» ֆիլմը, որտեղ լեգենդար դերասանը գլխավոր դերն է խաղացել:  Նիցցայոմ ռուսական կինոյի փառատոնն այս տարի  նվիրված էր Ռոմանովների տան 400-ամյակին: