ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հունիսի 17-18 իռլանդական Լոխ-Էրն հանգստավայրում «մեծ ութնյակի» գագաթաժողովում պաշտպանելու են «ֆերմերները»:
Նրանք, բնականաբար իսկական ֆերմերներ չեն, այլ զգեստափոխված գործակալներ, որոնց համար բազմաթիվ տրակտորներ են գնվել: Իրական ֆերմերների կարծիքով, նոր եւ տարբերվող տրակտորներով հնարավոր կլինի տարբերել գործակալներին: Ինչպես ֆերմերներն են ասում, թիկնապահների հետ իրավիճակը հիշեցնում է «Հայր Թեդ» սիտկոմի դրվագները, գրում է բրիտանական Sun-ը:
Հանգստավայրում կլինեն ԱՄՆ Գաղտնի ծառայությունների ավելի քան 200 աշխատակիցներ: Բելֆաստի օդանավակայանից նախագահը կհեռանա զրահապատ ավտոմեքենայով` 6 բժիշկների ուղեկցությամբ, փոխանցում է ՍՄԻ2-ը:
Գագաթաժողովի անվտանգությունն ապահովելու համար, հանգստավայրի տարածք են տեղափոխվել ավելի քան 8000 ոստիկաններ: Հսկվում են դեպի Լոխ-Էրն տանող բոլոր ճանապարհները:
Լրատվամիջոցների գնահատմամբ` գագաթաժողովի անվտանգությունն ապահովելու համար ծախսվել է մի քանի տասնյակ միլիոն ֆունթ սթերլինգ:




























