Ղրղըզստանի խորհրդարանի Միջազգային հարցերով կոմիտեն արտոնել է ԱՄՆ-ի եւ Ղրղըզստանի կառավարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի չեղյալ հայտարարումը: Համաձայնագիրը ստորագրվել է 2009թ հունիսի 22-ին: Չեղյալ է հայտարարվել նաեւ «Մանաս» միջազգային օդանավակայանում Տրանզիտային փոխադրումների կենտրոնի եւ դրա դրա հետ կապված օբյեկտների շահագործման վերաբերյալ համաձայնագիրը, գրում է K-News-ը:
Ավելի վաղ դենոնսացիան արտոնել էին ղրղզական խորհրդարանի բոլոր խորհրդարանական խմբակցություններն ու պրոֆիլային կոմիտեները: Համապատասխան օրենքի նախագիծը խորհրդարանում կդիտարկվի հունիսի 19-ին կայանալիք առաջիկա նիստին:
Նախագծի համաձայն` ԱՄՆ բազան վերջնականապես դուրս կբերվի 2014թ հունիսի 11-ին, իսկ ամերիկյան կողմին տեղյակ պահելու գործընթացները պետք է ավարտվեն մինչեւ 2014թ հունվարի 11-ը:




























