Հարավային Կորեայի նախագահ Պան Կին Հեն եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են ԿԺԴՀ-ի` բանակցություններ սկսելու վերաբերյալ առաջարկությունները:

Օբաման եւ Պան Կին Հեն քննարկել են միջկորեական բանակցությունների դադարեցումը նախարարական մակարդակում, բանակցությունների վերաբերյալ Փհենյանի վերջին առաջարկությունը, հաղորդում է KBS հեռուստաալիքը:

Երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը կայացել այն բանից հետո, ինչ Պհենյանն առաջակել է Վաշինգթոնին բարձրագույն մակարդակում բանակցել իր միջուկային ծրագրի եւ տարածաշրջանային անվտանգության հարցրեի վերաբերյալ: Ընդ որում, Հյուսիսային Կորեան հնարավորություն է տվել ԱՄՆ-ին ընտրելու բանակցությունների համար «հարմար տեղ եւ ժամանակ»: ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է երկխոսությանը բաց լինելու եւ Հյուսիսային Կորեայի առաջարկությունը Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ քննարկելու պատրաստակամության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ իշխանությունները հրաժարվել էին մասնակցել բանակցություններին Սեուլի` պատվիրակության ներկայացուցիչների մակարդակը նվազեցնելու որոշման պատճառով: