Հունաստանի կառավարությունը հունիսի 17-ի առավոտից փոխանցում է ռադիոյի եւ հեռուստատեսության նոր կազմակերպության`  NERIT-ի ազդակները: Այն պետք է փոխարինի փակված ERT Հունական պետական ռադիոյին եւ հեռուստատեսությանը:

NERIT-ի ազդակները հեռարձակվում են նույն հաճախականություններում, որոնցում նախկինում գործում էր կառավարական հեռուստատեսությունն ու BBC-ի բրիտանական ռադիոհեռարձակումը: Եթեր է հեռարձակվում գունավոր աղյուսակ, որեւէ հաղորդում առայժմ չկա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 

Հունաստանում ERT-ի փակումից հետո լրատվամիջոցները գործադուլ են անում: Պրոֆմիությունների որոշմամբ` լրատվամիջոցները կարող են հեռարձակել միայն ERT-ի հաղորդումները, ցույցերի ու իրավիճակի շուրջ զարգացումների մասին հաղորդագրությունները:

Կառավարությունը մտադիր է աշխատանքից ազատել պետական հեռուստատեսության 2,6 հազար աշխատակիցների, իսկ նոր ալիքի աշխատանքներում ներգրավել 1,2 հազար մարդու: Մինչեւ հունիսի վերջ 2 հազար պետաշխատողներին աշխատանքից ազատելը պահանջում է վարկատուների եռյակը: