Հունիսի 17-ի գիշերը Ստամբուլի հակակառավարական ցույցի ժամանակ  ծեծել եւ ձերբակալել են իտալացի լուսանկարիչ Դանիել Ստեֆանինիին: 

Տղամարդը գլխի վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո 28-ամյա Ստեֆանինիին ձերբակալել էին, հայտնում է Rai News24 հեռուստաալիքը:

Իտալիայի ԱԳՆ-ն հաստատել է այս տեղեկությունը եւ նաեւ հայտնել, որ իտալական դեսպանատան ներկայացուցիչները օգնություն են ցուցաբերում ձերբակալված հայրենակցին, հայտնում է utro.ru-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում ձերբակալվել էր ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն` Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նկարահանում անցկացնելու համար:

Թուրքիայում ծեծել եւ ձերբակալել են ռուս լրագրողին

Ռուսաստանցին գիշերն անցկացրել էր ոստիկանական բաժանմունքում, իսկ այնուհետեւ ազատ էր արձակվել` առանց որեւէ պատժամիջոցի: Հունիսի 16-ին նա վերադարձել էր Ռուսաստան:

Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողին ազատ են արձակել