Եթե ամերիկացիներն իսկապես փորձել գաղտնալսել Դմիտրի Մեդվեդեւի հեռախոսազրույցները, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, չեն կարողացել որեւ բան ապակոդավորել: Նման տեսակետ է արտահայտել աղբյուրը, ով ծանոթ է իրավիճակին:

«Ինֆորմացիան հասանելի է դարձել, թե ոչ, այնպիսի հարց է, որ պետք է ուղղել ոչ ռուսական ծառայությանը: Եթե անգամ ամերիկացիները փորձել են գաղտալսել, կամ որեւէ ինֆորմացիա ստանալ, ապա չեն հասկանա, թե ինչի մասին է խոսքը գնում»,-ՌԻԱ Նովոստիին է ասել զրուցակիցը` հստակեցնելով, որ բարձրաստիճան այրերի հեռախոսային բանակցությունները մանրամասնորեն կոդավորվում են:

Իր հերթի ՌԴ Պաշտպանության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտաարել է, որ երկրի առաջին անձանց ապահովում են բարձր հուսալիությամբ եւ գաղտնիությամբ կապով:

Հիշեցնենք, որ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հերթական ինֆորմացիան է տարածել, որի համաձայն ԱՄՆ հատուկ ծառայությունը փորձել է գաղտնալսել համաշխարհային քաղաքական գործիչների հեռախոսազրույցները, այդ թվում` Դմիտրի Մեդվեդեւինը, ով 2009-ին ՌԴ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում:

Նոր բացահայտումներ Սնոուդենից. ամերիկացի լրտեսները գաղտնալսել են Մեդվեդեւին