Ասսանժի հարցով Լոնդոնում կայացած Էկվադորի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների նոր փուլը հաջող ավարտ չի ունեցել. կողմերը չեն կարողացել գտնել WikiLeaks-ի հիմնադրի հետագա ճակատագրի վերաբերյալ հստակ որոշում: «Էական առաջընթաց չի գրանցվել»,-ասվում է բրիտանական ԱԳՆ հաղորդագրությունում: Հետագա աշխատանքների համար երկրները որոշել են աշխատանքային խումբ ստեղծել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, որ Ասանժն արդեն գրեթե մեկ տարի է թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նրան քաղաքական ապաստան են հատկացրել: Նման քայլի Ասանժը դիմել է Շվեդիա չարտահանձնվելու համար: Այնտեղ նրան կասկածում են սեռական հանցագործությունների մեջ:




























