Մոնրեալի ոստիկանության կոռուպիցիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցները կալանավորել են քաղաքապետ Մայքլ Էփլբաումին: Բացի նրանից, ձերբակալվել է եւս երկու մարդ, որոնց անունները չի հաղորդվում:
Ինչպես գրում է RBK-ն, Էփլբաումն իր պաշտոնը զբաղեցրել է 2012-ի նոյեմբերին եւ առանձնապես չի հասցրել իրեն դրսեւորել որպես քաղաքապետ, իսկ միջազգային մամուլի ուշադրությունն իր վրա էր սեւեռել միայն այն պատճառով, որ Մոնրեալի քաղաքապետի պաշտոնում առաջին հրեան է:
Հավելենք, որ Մոնրեալի նախորդ քաղաքապետ Ժերալդ Տրամբլեն հրաժարական էր տվել, երբ նրան կոռուպցիայի մեջ մեղադրել էր իր նախկին կուսակից Մարտին Դյումոնը, ով հայտարարել էր, որ նա առնչություններ ունի սիցիլիական մաֆիայի հետ:




























