Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են առաջիկա շաբաթներին, Viber ինտերնետ-հեռախոսային ծառայությունից հետո արգելափակել նաեւ հայտնի WhatsApp բջջային մեսենջերը, եթե ծառայության ղեկավարությունը հրաժարվի կատարել տեղի հեռուստատեսային կարգավորիչների պահանջները, հաղորդում է Digit.ru-ն՝ վկայակոչելով «Ռեյթերսը»:

Դեռեւս մարտին երկրի իշխանությունները սպառնացել էին արգելափակել առցանց-մեսինջերներն ու ինտերնետ-հեռախոսային ծառայությունները, ինչպիսիք են Skype-ը, Viber-ն ու WhatsApp-ը, եթե դրանց տերերն իրենց՝ օգտատերերի կոնտենտի մոնիթորինգի հնարավորություն չտրամադրեն:

Viber-ն արգելափակվել է նախորդ շաբաթ՝ համագործակցությունից հրաժարվելու համար, իսկ հաջորդը կարող են լինել Skype-ն ու WhatsApp-ը: Եթե WhatsApp-ի ղեկավարությունը չգնա բանակցությունների, մեծ է հավանականությունը, որ Սաուդյան Արաբիայի բնակիչները կզրկվեն այդ կայքերի ծառայություններից մինչեւ հուլիսի 9-ը:

Այդ երկրում համացանցից օգտվողների թիվը հասնում է 16 մլն-ի, սակայն բջջային օպերատորները կարող են դժգոհ լինել անվճար ծառայությունների հեղինակության աճից եւ որպես արդյունք՝ սեփական եկամուտների կորստից:

WhatsApp ծառայությունը հասանելի է մարդկանց iOS, Android, Windows Phone, BlackBerry, Asha եւ Symbian պլատֆորներով գործող բջջային սարքերով: