Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ սիրիացի ապստամբների զինումը կործանարար հետեւանքներ կունենա, քանի որ Բրիտանիան կզինի մոլագարների: Քաղաքապետը վարչապետ Դեյվիդ Քեմերոնին զգուշացրել է այն մասին, որ չի կարելի Սիրիան օգտագործել որպես ուժի ցուցադրման վայր, հողորդում է «The Telegraph»-ը:
Նրա խոսքով` սիրիական ընդդիմությանն ուղարկված զենքն ի վերջո հայտնվում է Ալ Քաիդայի ձեռքին: Նույն կարծիքին է նաեւ փոխվարչապետ Նիկ Քլեգը, ով եւս Քեմերոնին զգուշացրել է, որ ընդդիմության զինումը լավագույն գաղափարը չէ:




























