Հյուսիսային Իռլանդիայի Լոհ-Էրն հանգստավայրում հունիսի 17-18-ին ընթացող G8-ի գագաթաժողովի մասնակիցների ճաշացանկի հիմնական ուտելիքները կլինեն ձուկը, ծովային ուտեստներն ու պանիրները:
«Մենք նախընտրությունը տալիս ենք լավագույն եւ տեղական մթերքներին: Դա ձուկն է, ծովախեցգետինը, օմարը, տեղական տավարի միս»,-ասել է շեֆ-խոհարար Նոյել ՄաքՄիլն ու հավելել. «Բացի այդ, մեզ մոտ ներկայացված են տարբեր տեսակների պանիրներ՝ չեդեր, ծխեցրած եւ բորբոս պանիրներ, եւ իհարկե բազմաթիվ թխվածքներ», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























