Աշխարհահռչակ գինեգործ Փոլ Հոբսը, ում կարելի է անվանել «գինեգործության Սթիվ Ջոբս», Հայաստանում զբաղվում է գինեգործությամբ:
«Forbes» ամսագրին տված հարցազրույցում, խոսելով գինեգործության ներկայի եւ պագայի մասին, Հոբսը Հայաստանը առանձնացրել է որպես տվյալ ոլորտի զարգացման համար հեռանկարային երկիր:
«Հայաստանն այն երկրներից է, որտեղ ես հիմա աշխատում եմ: Հայաստանում կան տեսակներ, որ ես չեմ կարողանում անգամ արտասանել, այնպես որ մենք ամեն ինչ սկսում ենք զրոյից»,-ասում է Հոբսը:
Նրա խոսքով` իր աշխատանքի հիմնական խնդիրներից է մարդկանց գտնելն ու նրանց ուսուցումը: «Հայաստանում գինեգործության տեսակետից ամեն ինչ տեղի է ունենու ինչպես միջնադարում: Մենք ունենք լոգիստիկայի հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ փորձաքննության եւ մատակարարաման հարցեր»,-պատմել է գինեգործը:




























