ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը հրապարակել է Գուանտանամոյի զինվորական բանտի ամենավտանգավոր բանտարկյալների ցուցակը: Miami Herald եւ New York Times թերթերի հարցմամբ հրապարակված ցանկում հայտնվել են այն բանտարկյալների անունները, որոնց չեն կարողանում դատել ապացույցների անբավարարության պատճառով, սակայն նրանք շատ վտանգավոր:
Ցուցակում կա 48 բանտարկյալի անուն ` 26-ը Եմենից եւ 10-ն Աֆղանստանից (եւս երկուսը մահացել են): Բանտարկյալների շարքում կան նաեւ Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացիներ, երկու քուվեյթցի, երկու լիբիացի, մեկ քենիացի, մեկ մարոկացի եւ մեկն էլ՝ Սոմալիից, հաղորդում է «Ռոսբալտը»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բանտը փակելու մասին կարգադրություն էր ստորագրել 2009թ. հունվարի 22-ին, սակայն Գունատանամոյի կայանում նախկինի պես կան 166 բանտարկյալ:
Միաժամանակ Օբաման ավելի վաղ հրահանգ էր ստորագրել, որն առանց մեղադրանք առաջադրելու թույլ էր տալիս բանտարկյալներին պահել Գուանտանամոյում, եթե նրանց գործերի քննումը ցույց տար, որ լուրջ վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի անվտանգության համար:
Բանտարկյալների թվում կա նաեւ Ռուսաստանի քաղաքացի` Ռավիլ Մինգազովը, որն ապրիլի սկզբին հրաժարվել էր հանդիպել ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ:




























