Չինական ՀԱԿ-ում բռնել են ռուսաստանցի մաքսանենգների, որոնք փորձել են ապօրինի կերպով 2013 արջի թաթ անցկացնել: Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիսում դեռեւս 2013թ մայիսի 22-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Ռուսաստանցիների ավտոմեքենաները զննելիս անցակետի աշխատակիցները հայտնաբերել են տասնյակ անվադողեր, որոնց մեջ էլ թաքցված են եղել արջի թաթերը:
Ինչպես հաղորդում է «Ուրալինֆոբյուրոն», Ռուսաստանում արջի թաթերի մեկ կիլոգրամը հնարավոր է վաճառել 2000 ռուբլիով: Պոդնեբեսնիում նման ապրանքը կվաճառվեր մոտ 5000 յուանով` 25 հազար ռուբլով:
«Արջի թաթերի պահանջարկը մեծ է: Այն համարվում է սննդարար նյութերի աղբյուր, ինչպես նաեւ թանկարժեք նվեր»,- հայտնել է Animals Asia Foundation-ի ղեկավար Զանգ Սիոհայը: Ընդ որում, Չինաստանում արջի մսի վաճառքը խիստ սահմանափակ է:




























