ԱՄՆ-ն Բոստոնի ահաբեկչությունը որպես առիթ է օգտագործում` հատուկ ուժեր Ադրբեջան մտցնելու համար: Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Մաքսիմ Շեւչենկոն « Vesti.Az»-ին տված հարցազրույցում:
«Չեմ բացառում, որ Բոստոնի ողբերգությունը պետք էր ամերիկացիներին` տարածաշրջանում 2014թ. ռազմաբազա ստեղծելու համար` կովկասյան ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով: Ադրբեջանի դեպքում գործը ոչ միայն Գաբալայի ՌՏԿ-ի, այլ օդանավակայանի հետ է կապված, որը թուրքերի կողմից արդիականացվել էր` ամերիկյան ծանր ռազմական օդանավերի ընդունման համար: Բոստոնյան ահաբեկչությունը ամերիկացիների համար առիթ է` իրենց հատուկ ստորաբաժանումները Հարավային Կովկաս, մասնավորապես, Ադրբեջան մտցնելու համար` ԱՄՆ-ին սպառնացող կովկասյան ահաբեկչության դեմ պայքարի համար»,-եզրափակեց նա:




























