Արջը հարձակվել է Ալյասկայի բնակչի վրա, որը կենդանուն տապակած միս էր հյուրասիրում: Միջադեպը տեղի է ունեցել Անքորիջում:

Արջի հարձակումից տուժած տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Նրա մարմինը եւ դեմքը ծածկված են քերծվածքներով եւ արջի ատամների հետքերով: Ոստիկանության հետ զրույցում նա չի կարողացել հստակ նշել դեպքի վայրը եւ ռեյնջերները չեն կարողացել դուրս գալ արջի հետքի վրա, հաղորդում է Associated Press-ը:

Ռեյնջերների խոսքով՝ արջը հարձակվել է հանգստացողի վրա, քանի որ նրան սադրել են: Հայտնի է, որ տղամարդը սկզբում արջին մսի մի կտոր է տվել (արջը կերել է), իսկ հետո երկրորդն է տվել: Դա զայրացրել է կենդանուն, եւ նա հարձակվել է տղամարդու վրա, հաղորդում է Lenta.ru-ն:

Ռեյջերները տղամարդուն գտել են արյան մեջ, երբ նա փորձում էր լվացվել եւ լվանալ վերքերը: