Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) հրամանատարությունը անվտանգության վերահսկողությունն ամբողջովին փոխանցել է Աֆղանստանի անվտանգության ուժերին: Այս մասին ասվում է կազմակերպության թվիթերում:

Հանդիսավոր արարողության ընթացքում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը շնորհակալություն է հայտնել զինվորներին ծառայության համար: «Այժմ դուք եք երկրի պահապանները: Դուք համարձակ եւ հաստատակամ եք: Պահպանեք Աֆղանստանը»,-ասել է Համիդ Քարզայը` դիմելով ANSF-ի զինծառայողներին:

Արարողությանը ներկա էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը, ով խոստացել էր, որ դաշինքը համագործակցելու է Աֆղանստանի հետ ոչ միայն ռազմական ռազմական օպերացիաների շրջանակներում, փոխանցում է «Պոլիտ.Ռու-ն»:

Աֆղանստանում օտարերկրյա ռազմական ներկայությունը կպահպանվի մինչեւ 2014թ վերջ:

Հանդիսավոր արարողությունից առաջ Քաբուլում պայթյուն է որոտացել: Պայթյունի արդյունքում զոհվել է 3 մարդ, վիրավորվել` 30: