Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդել է հայ-ուկրաինական տնտեսական փոխհարաբերությունների վրա։ Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն։ Վերջինս նշեց, որ 2008 թվականի համեմատ, 2009 թվականին Հայաստանի ու Ուկրաինայի միջեւ կատարվող առեւտուրը կրճատվել է 31 տոկոսով։ Սակայն դեսպանը լիահույս է, որ 2010-ին այնուամենայնիվ այդ ոլորտում աճ կգրանցվի եւ երկու երկրների միջեւ կատարվող առեւտուրի ծավալները կանցնի 300 մլն դոլարի սահմանը։

«Մեր առեւտուրը շահավետ է թե՛ Հայաստաանի, թե՛ Ուկրաինայի համար։ Այնպես է ստացվել, որ Ուկրաինայում ավելի շատ հայկական կոնյակ են գնում, քան Հայաստանում, իսկ Հայաստանը հիմնականում արտահանում է կոնյակ։ Մենք վստահելի ընկեր ենք Հայաստանի համար»,-ընգծեց դեսպանը։ Ալեքսանդր Բոժկոն նաեւ նշեց, որ ամռանը տնտեսական ոլորտում հայ-ուկրաինական հարաբերությունների բարելավմանն ուղղված միջկառավարական հանձնաժողովի նիստ է լինելու։