Չինաստանի Հայնան նահանգի ծովափերից մեկում սատկել է ծանր վիրավոր դելֆինը, քանի որ բազմաթիվ ականատեսները ժամանակին բժշկական օգնություն չեն կանչել: Զբոսաշրջիկների խումբը նկատել է դժվար տեղաշարժվող, արյունոտ կենդանուն եւ ոգեւորված սկսել են նկարվել դելֆինի հետ:
Հինգ տղամարդ իսկական շոու են սարքել մահացող կաթնասունի մասնակցությամբ: Նրանք դուրս են բերել ջրից վիրավոր դելֆինին, որպեսզի ավելի գեղեցիկ լուսանկարներ լինեն: Մյուս հանգստացողներն անտարբեր հետեւել են դելֆինը ձեռքներին նկարվող տղաներին: Նույն օրը երեկոյան դելֆինը սատկել է, գրում է Life News-ը:
Միջադեպի լուսանկարները, որոնք տարածվել են չինական սոցիալական ցանցերում, բացասական մեկնաբանությունների հեղեղի առիթ է դարձել:
Մասնագետների կարծիքով՝ դելֆինը, հնարավոր է, բախվել է ձկնորսական մոտորանավակի եւ վիրավորվել: Կենդանիների պաշտպանները պնդում են, որ մարդկանց արարքն էլ ավելի է խորացրել դելֆինների տագնապը:




























