G8-ի հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2014-ի հունիսի 4-5-ին՝ Սոչիում: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, Հյուսիսային Իռլանդիայի Լոհ-Էրնե քաղաքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ G8-ի ամփոփիչ ասուլիսում:
Նա հիշեցրել է, որ 2014-ի հունվարի 1-ից G8-ի նախագահությունն անցնում է Ռուսաստանին եւ խոստացել, որ Մոսկվան հաշվի կառնի գագաթաժողով անցկացնելու բրիտանական փորձը, ինչպես նաեւ G20-ի բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու փորձը, որը կկայանա 2014-ի սեպտեմբերին, Սանկտ-Պետերբուրգում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը G8-ի գագաթաժողովի համար կօգտագործի Սոչիում օլիմպիադա-2014-ի ենթակառուցվածքները եւ լրացուցիչ ծախսեր չի նախատեսում:




























