Գերմանիայի Մեթման քաղաքում ազգությամբ թուրքին պատկանող ոսկերչական խանութի թալանը ֆիքսվել է խանութի անվտանգության տեսախցիկներով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հունիսի 13-ի գիշերը 3 անհայտ անձիք մահակներով կոտրել են Գերմանիայի Մեթման քաղաքում գտնվող Ջեզմիլ Յըլդըզին պատկանող ոսկերչական զարդերի խանութը եւ թալանել։

Թուրք գործարար Ջեզմիլ Յըլդըզը հայտնել է, որ այս դեպքն արդեն 5-րդ գողությունն է իր խանութից՝ պահանջելով գտնել հանցագործներին։

Յըլդըզը ոստիկաններին է հանձնել խանութի անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը՝ հեշտացնելու գողերին հայտնաբերելու ոստիկանների աշխատանքը։