Սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելը միայն կապակայունացնի իրավիճակը: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, Հյուսիսային Իռլանդիայի Լոհ-Էրնե քաղաքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ G8-ի ամփոփիչ ասուլիսում:
«Մենք «Մեծ ութնյակի» մեր գործընկերներին կոչ ենք արել նպատակաուղղված աշխատել Ժնեւում միջազգային կոնֆերանս հրավիրելու, այդ երկրում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ: մենք պայմանավորվեցինք, որ լուծումը պետք է լինի միայն խաղաղ միջոցներով: Մեր կարծիքով՝ սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու վերաբերյալ ցանկացած որոշում՝ հիմնված չհաստատված մեղադրանքների վրա, թե Դամասկոսը քիմիական զենք է կիրառել, կապակայունացնեն իրավիճակը»,-ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Սիրիայի օրինական իշխանություններին՝ օրինական պայմանագրերի հիման վրա:
«Ուզում են նշել, որ ընդդիմության շարքերում այնպիսի հանցագործներ կան, որոնք իրականացրեցին Լոնդոնում զինվորականի սպանությունը: Եվրոպացիներն ուզում են այդ մարդկանց զե՞նք մատակարարել: Ինկ հետո ի՞նչ կլինի այդ զենքի հետ, ո՞վ կվերահսկի, թե ում ձեռքն է ընկնելու այդ զենքը: Ուստի մենք կոչ ենք անում մեր գործընկերներին եւս մեկ անգամ մտածել, նախքան այդ վտանգավոր քայլն անելը»,-ասել է ՌԴ նախագահը:




























