Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ս.թ. հունիսի սկզբին հրապարակված զեկույցում նշվում է տնտեսապես զարգացած շատ երկրներում միջին խավի թուլացման մասին: Միաժամանակ նշվում է, որ Չինաստանում, Բրազիլիայում եւ Հնդկաստանում, որոնք տնտեսական բուռն զարգացում են ապրում, բնակաչությունն աստիճանաբար դուրս է գալիս աղքատությունից:
Ի դեպ, հետխորհրդային երկրներում ոչ ճիշտ կարծիք կա այն մասին, որ միջին խավը պարզապես հարուստների եւ աղքատների միջեւ գտնվող շերտն է: Ռուսաստանի ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի սոցիալական քաղաքականության կենտրոնի ղեկավար Եվգենի Գոնթմահերի կարծիքով` նման մեկնաբանության դեպքում «միջին խավին են պատկանում ընտրանիքներ, որոնց շնչին ամսական բաժին է ընկնում 13 հազ. ռուբլի եկամուտ, ընդհանուր տարածքի 21խմ-ն, ինչպես նաեւ մարդատար մեքենայի կեսը»:
Ի դեպ, ինչ վերաբերում է մեքենային, ապա «միջին» ընտանիքը պետք է ունենա թեկուզ մեկ ավտոմեքենա կամ այն ձեռք բերելու իրական հնարավորություն: Հաշվի առնենք այս ոչ պակաս կարեւոր գործոնը եւ ներկայացնենք 2001-2012 թթ. Հայաստան ներկրված ավտոմեքենաների ներմուծման դինամիկան:
Գծապատկերից երեւում է, որ ավտոմեքենաների ներմուծման մեջ առավելագույն ցուցանիշն արձանագրվել է մինչճգնաժամային 2008 թ-ին, հետո 2009 թ-ին զգալի անկումից հետո նկատվել է աճի ակնհայտ միտում:
Նշենք, որ ընդհանուր ցուցանիշի մեջ միայն մարդատար ավտոմքենաների ծավալը գերազանացել է 90%-ը: Ելնելով դրանից, 2001-2012 թթ-ին եւ ընթացիկ տարվա առաջին կիասամյակում երկիր է ներմուծվել առնվազն 250 հազ. մարդատար ավտոմեքնա:
Եթե համարենք, որ 50 հազ. մեքենա գնվել է պետական եւ մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաեւ մի քանի հարույր «ամենահարուստ» ընտանիքների կողմից, ապա բնակչությանը մնում է մոտ 200 հազարը:
Պայմանականորեն ընդունենք, որ յուրաքանչյուր ընտանիք նշված ժամանակատվածում ձեքռ է բերել միայն մեկ մեքնեա: Ելնելով դրանից, ստացվում է, որ Հայաստանի մշտական բնակչության մեջ «միջին խավի» մասը կազմում է 28%:
Իհարկե, ավտոմեքնեայի ձեռքբերումը դեռ չի նշանակում դասական իմաստով «միջին խավի» պատկանելություն: Կարեւոր նշանակություն ունեն նաեւ սոցիալ-հոգեբանական գործոնները, որոնք բնորոշ են զարգացած երկներում այս խավի քաղաքացիներին:
Ալբերտ Խաչատրյան




























