G8-ի առաջնորդները կողմ են Սիրիայի հարցով շտապ միջազգային կոնֆերանս անցկացնելուն եւ խնդրի քաղաքական լուծմանը: Այս մասին ասվում է G8-ի գագաթաժողովի ամփոփիչ հուշագրում:

«Մենք շարունակում ենք հանդես գալ ճգնաժամի քաղաքական լուծման օգտին՝ հիմնվելով միասնական եւ ժողովրդավարական Սիրիայի տեսլականի վրա: Մենք բոլոր միջոցներով պաշտպանում ենք, որքան հնարավոր է շուտ Սիրիայի հարցով ժնեւյան կոնֆերանս հրավիրելու գաղափարը՝ 2012-ի հունիսի 30-ի Ժնեւյան հուշագրի լիարժեք իրագործման նպատակով»,-ասված է հուշագրում:

G8-ի առաջնորդները նաեւ դատապարտել են քիմիական զենքի կիրառումը եւ կոչ արել հակամարտող կողմերին թույլ տալ երկիր մտցնել ՄԱԿ-ի տեսուչներին: Հուշագրում ոչինչ չի ասվում Ասադի հրաժարականի անհրաժեշտության մասին: