2012թ. մայիսին իտալական Բրինդիզի քաղաքի քոլեջի մոտ պայթյուն կազմակերպած Ջովանի Վանտաջատոյին ցմահ ազատազրկման են դատապարտել: 69-ամյա Ջովանի Վանտաջատոյի դատավճիռը կայացվել է հունիսի 18-ին:
Տղամարդը խոստովանել է պայթյունի կազմակերպման, ինչպես նաեւ մի քանի պայթուցիկների պատրաստման մեղքը, սակայն հրաժարվել է արարքի դրդապատճառները հայտնելուց:
Հայտնի է, որ լցակայանատեր Վանտաջատոն 2012թ. գարնանը ֆինանսական դժվարություններ ուներ: Մի քանի մշտական հաճախորդներ, այդ թվում՝ Բրինդիզիի քոլեջի ղեկավարությունը, լուծել էին Վանտաջատոյի ընկերության հետ կնքած պայմանագրերը, հայտնում է lenta.ru-ն`վկայակոչելով Agence France-Presse-ին:
Բրինդիզի քաղաքի քոլեջի մոտ պայթյունը որոտացել էր 2012թ. մայիսի 19-ին, զոհվել էր քոլեջի 16-ամյա մի ուսանողուհի, եւս 5 մարդ վիրավորվել է:




























