2001-ի սեպտեմբերյան ողբերգությունից հետո էլեկտրոնային լրտեսումների ծրագրերը ամերիկյան հատուկ ծառայություններին թույլ են տվել կանխել ավելի քան 50 ահաբեկչություններ: Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ Քիթ Ալեքսանդերը:
Կոնգրեսականների առջեւ հաշվետվություն ներկայացնելով, նա հաստատել է գաղտնի լրտեսումների փաստը: Նրա խոսքով՝ հետախուզությունը տեղեկատվություն է հավաքել բացառապես այլ երկրների քաղաքացիների վերաբերյալ: ԱՄՆ Սահմանադրությունն արգելում է նույնն անել սեփական քաղաքացիների նկատմամբ, հաղորդում է НТВ-ն:
Քիթ Ալեքսանդերի ներկայացմամբ՝ «վերջին տարիներին այդ ծրագրերը հետախուզության այլ տվյալների հետ միասին, պաշտպանել են ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին ահաբեկչական սպառնալիքներից ողջ աշխարհում»:
ՀԴԲ փոխտնօրեն Շոն Ջոյսը ներկայացրել է ահաբեկչությունների կանխման երկու դրվագներ: Դրանցից մեկն ուղղված է եղել Նյու Յորքի ֆոնդային բորսայում ահաբեկչություն կազմակերպելուն, հաղորդում է «Վզգլյադը»:




























