Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի միջազգային օդանավակայանում պայթյուն է որոտացել, դրան հետեւել է հրաձգությունը, հայտնել է Reuters-ը: Ըստ ականատեսների՝ Մոգադիշոյում պայթյունից հետո ծխի սեւ սյուն է գոյացել:

Ավելի ուշ գործակալությունը հաղորդել է, որ մահապարտ-ահաբեկիչը եւ զինված անձինք հարձակվել են Մոգադիշոյում ՄԱԿ-ի գրասենյակի վրա:  Տեղեկությունը հաստատում է նաեւ AFP-ն:

Զոհերի մասին տեղեկություններ չկան, գրում է «ՌԻԱ Նովոստին»: