Նիգերիայի հյուսիսում գտնվող Կիզարա փոքր քաղաքի վրա են հարձակվել անհայտ գրոհայիններ` սպանելով 48 բնակիչների, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով AFP-ին:
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ` հարձակում գործողներն անասնագողեր էին:
Սա վերջին օրերի ընթացքում Նիգերիայում բռնության առաջին դեպքը չէ: Հունիսի 18-ին իսլամական «Բակո հարամ» խմբակցության գրոհայինները սպանել են 9 դպրոցականների` Մայդուգուրի քաղաքի մասնավոր դպրոցներից մեկում ընթացող քննության ընթացքում:




























