Լի Սինգունը` Չինաստանի կոմունիստական կուսակցության Յուչեն քաղաքի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալը, մահապատժի է ենթարկվել 11 աղջիկների բռնաբարության համար:

Ինչպես գրում է «Գազետա.Ru-ն»` վկայակոչելով «Սինհուային», նախկին պաշտոնյան մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել պատժի խստագույն ձեւին: Պաշտոնյան փորձել է բողոքարկել դատավճիռը, սակայն նրա բողոքը մերժվել է: Դատավճիռը հաստատվել է Չինաստանի Գերագույն ազգային դատարանի կողմից, գրում է BFM.Ru-ն` վկայակոչելով China.org.cn-ը:

Լի Սինգունը ձերբակալվել է 2011-ի վերջին: Նրա դատական գործը առաջացրել է հասարակության լայն արձագանքը: