2012-ին ամբողջ աշխարհի դոլարային միլիոնատերերի ընդհանուր ունեցվածքը ավելացել է 10 տոկոսով` մինչեւ 46,2  տրիլիոն դոլար: Այս մասին հաղորդվում է World Wealth Report 2013-ում: Նախորդ տարի ցուցանիշը կրճատվել էր 1,7 տոկոսով:

Ամբողջ աշխարհում միլիոնատերերի թիվն աճել է 9,2 տոկոսով` մինչեւ 12 մլն մադու: Հարուստների քանակությամբ առաջին հորիզոնականում է Հյուսիսային Ամերիկան:

Նախորդ տարվա համեմատ Հյուսիսային Ամերիկայում միլիոնատերերի թիվն աճել է 11,5 տոկոսով` հասնելով 3,73 մարդու, գրում է iaftnews-ը:

Այս տարածաշրջանում միլիոնատերերի ունեցվածքի ընդհանուր ծավալը կազմել է 12,7 տրիլիոն դոլար: АТР-ում նույն ցուցանիշը հասել է 12 տրիլիոնի:

Միլիոնատերերի թվով առաջատար են ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Գերմանիան: