Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ՄԱԿ-ի գրասենյակի վրա հարձակման հետեւանքով երեք արտասահմանցի եւ երկու թիկնապահ են զոհվել: Զոհված արտասահմանցիներից մեկը ՄԱԿ-ի աշխատակից է, հայտնում է AFP-ն:

Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղարարական ուժերը ՄԱԿ-ի ներկայացուցչության տարածքը մաքրել են «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայիններից, հայտնում է  Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Ներկա պահին փոխհրաձգությունը դադարեցված է, գրոհայինները՝ ոչնչացված, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտն ինքն իրեն պայթեցրել է ՄԱԿ-ի գրասենյակի տարածքում, դրանից հետո զինված անձինք ներխուժել էին տարածք եւ կրակ բացել:

Մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է Սոմալիի ՄԱԿ-ի գրասենյակի վրա

 Աշխատակիցներն անվտանգ վայր են տարհանվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Մալիում գործող «Աշ Շաբաբ» արմատական խմբավորումը, որը կապ ունի «Ալ Կաիդայի» հետ: