Եվրոպական երկրների ոստիկանները Եվրոպայի միանգամից մի քանի երկրներում հզոր հարված են հասցրել «ռուսալեզու մաֆիային»: Հատուկ գործողությունները արդյունքում ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի վրաստանցի «օրենքով գողեր», հաղորդում է Եվրոպոլի պաշտոնական կայքը:
Ընդհանուր առմամբ, ոստիկանները կալանավորել են 18 մարդու, որոնցից 13-ը Քութայիսիի կլանը ներկայացնող «օրենքով գողեր» են:
Եվրոպոլում ընդգծում են, որ առաջին անգամ է, որ նման մեծ թվով քրեական հեղինակություններ են կալանավորվում Եվրոպայում:
Մասշտաբային հատուկ գործողությունը մշակվել է Իտալիայում, որտեղ կալանավորվել է 7 մարդ: ՄԻաժամանակ կալանավորումներ են կատարվել ԵՄ-ի նաեւ այլ երկրներում՝ Չեխիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Լիտվայում:
Այդ ընթացքում առգրավվել է զենք-զինամթերք, թմրամիջոցներ եւ մոտ 100 հազար եվրո, հաղորդում է NEWSru.com-ը:
Մաֆիայի դեմ հատուկ գործողությունը դեռ չի ավարտվել, սպասվում են նոր կալանավորումներ:




























