Հարվարդի համալսարանի եւ Յութայի ինստիտուտի գիտնականների կատարած հետազոտությունը պարզել է, որ փողի մասին մտածելն արդեն մարդուն դրդում է անօրինական գործողությունների, հաղորդում է Huffington Post-ը:
Գիտական հետազոտությանը մասնակցել է 300 ուսանող, որոնք բաժանվել են երկու խմբի: Մի խմբին թեմաներ են տվել փողի մասին, իսկ երկրորդ խմբին՝ այլ թեմաների մասին, հաղորդում է Medvesti.ru-ն:
Նախապատրաստական փուլից հետո ուսանողներին առաջարկվել է թեստերի շարք անցնել, որտեղ նրանք պետք է իրենց ենթադրյալ բիզնեսի հետ կապված կարեւոր որոշումներ կայացնեն: Արդյունքում փողի վերաբերյալ նյութեր ուսումասիրած ուսանողները առանց մտածելու ընտրել են բիզնեսի վարման անօրինական մեթոդները:




























