Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ՄԱԿ-ի առաքելության վրա գրոհայինների հարձակման զոհ է դարձել 8 մարդ, այդ թվում 4 օտարերկրացիներ: Այսպիսին են ճշտված տվյալները, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում երեք օտարերկրացիներ, նրանցից մեկը ՄԱԿ-ի աշխատակից է:
Իր հերթին, AFP-ն հաղորդում է, որ գրոհի զոհ է դարձել 3 օտարերկրացի, երկու թիկնապահ եւ 3 պատահական անցորդ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիի խոսքով՝ Բան Կի-մունը «ցնցված է» տեղի ունեցածով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ մահապարտը պայթեցրել է իրեն ՄԱԿ-ի համալիրի մուտքի մոտ, որից հետո զինված մարդիկ ներխուժել են ներս եւ կրակ բացել: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Մալիում գործող արմատական իսլամական «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որն առնչություններ ունի «Ալ-Կաիդայի» հետ:




























