Երկրաբանները կասկածելի տարածք են հայտնաբերել Մարմարա ծովում, Ստամբուլի մոտ: Սեյսմիկ տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ հատվածում արդեն 250 տարի ստորերկրյա ցնցումներ չեն արձանագրվել, ինչը կարող է սպասվող երկրաշարժի վտանգ պարունակել:

Մասնագետներն ուսումնասիրել են Ստամբուլի մոտակայքում նախկին երկրաշարժերի վերաբերյալ տվյալները: Արդյունքում «սպիտակ բիծ» է հայտնաբերվել Ստամբուլից  հարավ ընկած հատվածում, Մարմարա ծովի հատակին:  Այս «մեռյալ կետից» արեւելք ընկած հատվածում 1999թ-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ էր  տեղի ունեցել, որին զոհ էր գնացել մոտ 17 հազ. մարդ, տեղեկացնում է  «Nature Communications» ամսագիրը:

Գիտնականները պարզել են, որ նշված հատվածը կարող է մեխանիկական լարվածության կուտակման գոտի լինել: Սա նշանակում է, որ վաղ թե ուշ կուտակված  էնեգրիան  կարող է դուրս գալ ստորգետնյա ցնցումների տեսքով: