Սարաեւոյի արվարձանում սիրողական ֆուտբոլային խաղի ժամանակ թիմերից մեկի դարպասապահի գլխին գնդակ է դիպել: 51-ամյա Դուշկո Կրտալիցան շարունակել է խաղալ: Խաղի ժամանակ նրա գլուխն սկսել է ցավել, սակայն նա կարծել է, թե ցավը հարվածի հետեւանքով է: Նա վստահ անցկացրել է խաղը` դարպաս թողնելով միայն մեկ գոլ:

Ավարտից հետո նա դիմել է բժիշկներին, քանի որ ցավերն ուժեղացել են, եւ ռենտգենային հետազոտությունը գնդակ է հայտնաբերել: Նշվում է, որ գնդակը կարող էր դարպասապահին հասնել հարեւան գյուղից, որտեղ նույն  ժամին հարսանիքի երեք արարողություն էր անցկացվում, եւ հյուրերն անկանոն կրակոցներ էին արձակում: