Հյուսիսային Չինաստանում, Շանսի նահանգում, ռեստորաններից մեկում պայթյունի հետեւանքով երկու մարդ է զոհվել, եւս 150-ը՝ վիրավորվել է:
Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Տուժածների շարքում կան տեղի բնակիչներ եւ հրշեջներ, որոնք եկել էին հանգցնելու պայթյունից հետո բռնկված հրդեհը:
Արտակարգ պատահարի հետեւանքով վնասվել են երեք հրշեջ հաշվարկների մեքենաները, շրջակայքը ծածկված է կոտրված ապակիներով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ականատեսները նշում են, որ առաջին պայթյունը որոտացել է հունիսի 19-ին, տեղի ժամանակով 21:20-ին, որից հետո զգացվել է գազի հոտ:




























