Վենեսուելայում դիմակավոր զինված վանդալների խումբը հարձակվել է Կարակասի առաջատար համալսարաններից մեկի վրա:
Դիմակավորված 20 անձինք ներխուժել են Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի տարածք: Նրանք մի քանի անգամ օդ են կրակել, հետու այրել երկու ավտոբուս: Կրակը տարածվել է ռեկտորատի շենքում, որը լուրջ վնասվել է: Տուժածներ չկան, հայտնում է vesti.ru-ն:
Ըստ համալսարանի ղեկավարության` հարձակումը վերջերս տեղի ունեցած ուսանողների բողոքի ցույցի վրեժն էր, որոնք պահանջում էին դասախոսների աշխատավարձերի եւ բուհի ֆինանսավորման բարձրացում:




























