Նապոլեոն Բոնապարտի հետմահու դիմակը Լոնդոնի Bonhams աճուրդային տանը վաճառվել է գրեթե  170 հազար ֆունտ սթերլինգ: Լոտը, նախնական գնահատվել է 40-60 հազար ֆունտ:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, դիմակն արվել է Սուրբ Հեղինե կղզու ավագ ռազմական հոգեւորական Ռիչարդ Բոյսի պատվերով` 1821թ Նապոլեոնի մահվանից երկու օր անց: Լոտի ներսում գրված է «Rev Mr Boys»:

Դիմակը վաճառքի է հանել հոգեւորականի եղբոր անմիջական ժառանգը: Բազմաթիվ տարիների ընթացքում դիմակը պահպանվել է Բոյսի տան ձեղնահարկում, սակայն ի վերջո որոշում է կայացվել վաճառել այն: Այս մասին գրում է «Գազետա. Ru-ն»:

Հոդվածում նշվում է, որ դիմակը մասնավոր հավաքածուներում պահպանվող նմանատիպ բնօրինակների թվում կարեւորագույններից է: