Ամերիկացիների 70 տոկոսը օգտագործում է հակաբիոտիկներ, հակադեպրեսանտներ եւ ցավազրկողներ, որոնք դուրս են գրվում միայն դեղատոմսով: Այս մասին ասվում է Մինեսոթայում Մաուոյի կլինիկայի հետազոտությունում:
Ընդ որում, ամեն երկրորդ ամերիկացի ունի առնվազն երկու դեղատոմս: 20 տոկոսը դեղեր է ստանում 5 եւ ավելի դեղատոմսերով: Առաջին հորիզոնականում են դիաբետիկների եւ հիպերտոնիայով հիվանդների համար նախատեսված դեղերը: Երկրորդ հորիզոնականում են հակադեպրեսանտները, փոխանցում է «Պրավդա.Ռու-ն»` վկայակոչելով CBS Atlanta-ին:
NY Post-ում մարտին հրապարակված հետազոտությունների համաձայն` Նյու Յորքում մտավոր խնդիրներ ունի 6-12 տարեկան 145 հազար երեխա:




























