Nature Publishing Group-ի կողմից նախապատրաստված համաշխարհային վարկանիշում 200 գիտական կազմակերպություններից առաջին հորիզոնականում է  Հարվարդի համալսարանը, որի գիտնականները մասնակցել են 369 հոդվածների պատրաստմանը: Երկրորդ հորզոնականում է Սթենֆորդի համալսարանը, երրորդում` Մաքս Պլանկի գերմանական հանրությունը: Չինաստանի Գիտությունների ակադեմիան 12-րդ հորիզոնականում է:

Երկրների մակարդակում Ռուսաստանը հայտնվել է 25-րդ հորիզոնականում` զիջելով Հնդկաստանին, Թայվանին, Ֆինլանդիային եւ մի շարք այլ երկրների:

Չինաստանը, որտեղ գիտությունը վերջին տարիներին արագ տեմպերով է աճում, 6-րդ հորիզոնականում է: Վարկանիշը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հետեւում են Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Nature Publishing Index (NPI) վարկանիշը ստեղծվել է 2009թ: