Փարիզում զբոսաշրջիների հետ վարվեցողության մասին դասագիրք են հրատարակել, որը կոչված է մոռացության մատնել տեղի մատուցողների, տաքսիստների եւ հյուրանոցների աշխատակիցների մասին վատ համբավը, հաղորդում է Reuters-ը: Ֆրանսիայի մայրաքաղաքում ծառայություններ մատուցողները հաճախ չեն կարողանում բացատրվել օտարերկրացիների հետ եւ պահպանել հասարակ քաղաքավարության կանոնները:
Այդ կանոնները տեղավորվել են բուկլետի ընդամենը 6 էջում, որը տարածվում է անվճար, եւ որի լեզուն կիսաանգլերեն կիսաֆրանսերեն է: Խորհուրդները վերաբերում են 8 երկրներից ժամանող զբոսաշրջիկների հետ շփմանը, գրում է Lenta.ru-ն:
Հեղինակները նշում են, որ օրինակ, բրիտանացիները սիրում են, երբ իրենց անունով են դիմում, իտալացիների հետ պետք է սկզբում բարեւել ձեռքով, իսկ ամերիկացիներին պետք է հստակ ասել ծառայության գինը: Չինացիները, որոնց թիվը Փարիզում գնալով ավելանում է, ներկայացվում են որպես շոփինգի մոլի սիրահարներ, որոնց լրիվ բավարար է լայն ժպիտը եւ հասարակ բարեւն իրենց լեզվով:




























