Հյուսիսային Ամերիկայի արեւելքում գտնվող լեռներում պահպանված պատկերները արտացոլում են աշխարհի կառուցվածքի մասին հնդկացիների պատկերցումները: 

«Մեր արդյունքները թույլ են տալիս պատկերացնել, ինչպես է եղել հնագույն հնդկացիների հանրությունը ավելի քան 6 հազ. տարի առաջ: Նախապատմական մարդիկ Ապալաչի լեռներում օգտագործել են լեռնային տեղանքը`  Տիեզերքի մասին իրենց կոնցեպցիան պատկերելու համար»,- պարզաբանել է Թենեսիի համալսարանի մասնագետ, հետազոտության ղեկավար Յան Սիմեկը:Մի քանի պատկերներ հայտնի են 19-րդ դարից,  եւ հետազոտողները շարունակում են նոր պատկերներ բացահայտել:  Գիտնականները ուսումնասիրել են Կամբերլենդի հարթավայրի պատկերները, որից 44-ը բաց երկնքի տակ են, 50-ը` քարանձավներում:

Գիտնականները ենթադրում են, որ պատկերների դիրքն արտացոլում է դրանց  պատկանելությունը «վերին» եւ «ստորին» աշխարհներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:Հնդկացիների պատկերացումներով ` «վերին» աշխարհում բնակվել են այն կերպարները, որոնք մարմնավորել են տիեզերական ու բնության երեւույթները, «միջին» աշխարհում բնակվել են մարդիկ, բույսերն ու կենդանիները, իսկ «ստորինում»` մութ ու վտանգավոր ուժերը: