Ղազախստանի ռազմական դատարանը հունիսի 21-ին անփոփոխ է թողել սահմանապահ Վլադիսլավ Չելախի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը: Վերջինս դատապարտվել է 2012թ դեկտեմբերին` 14 զինակիցներին եւ եգերի սպանելու համար:

Ավելի վաղ դատապաշտպան Սերիկ Սարսենովը հաղորդել է, որ իր պաշտպանյալը բոլոր դատական ինստանցիաներն անցնելուց հետո ներման խնդրագիր կնեկայացնի երկրի ղեկավարին: Դա պարտադիր պայման է հանդիսանում ՄԱԿ-ի` մարդու իրավունքների կոմիտե դիմելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ սահմանամերձ դիքերում սպանությունը տեղի է ունեցել 2012թ մայիսին: Ձերբակալվել է միակ ողջ մնացած սահմանապահը` 19-ամյա շարքային Չելախը: Սկզբում նա խոստովանել է հանցանքը, սակայն հետագայում հրաժարվել է իր ցուցմունքներից: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: