Մարտի 5-ից 7-ը Էջմիածնում կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Ութ քաշային կարգերում մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։