Քուինսլենդի մասնագետները կարծում են, որ սուրճի օգտագործումը կարող է քաշի նվազեցման արդյունավետ միջց լինել, գրում է Sky News-ը: Առաջին հերթին դա բացատրվում է ախորժակը ճնշելու ունակությամբ:
Նախնական փորձարկումների արդյունքները կարող են ուրախացնել սուրճի սիրահարներին: Ըմպելիքն իսկապես աշխատում է՝ նվազեցնելով քաշը: Հետազոտության ժամանակ կամավորներին նախաճաշին սովորական սուրճ են տվել, սուրճ առանց կոֆեինի եւ կոֆեինով հաբեր: Մինչեւ ճաշ գիտնականները ստուգել են մասնակիցների ախորժակը, հաղորդում է MedDaily.ru-ն:
Կոֆեինով սուրճ խմողների ախորժակը զսպվում էր, իսկ կոֆեինով հաբը կամ առանց կոֆեինի սուրճը որեւէ կերպ չէին ազդում, նշել է Մեթթ Շուբերտը Գրիֆիթ համալսարանից: Հետազոտությունը շարունակվում է: Նշենք, որ գիտնականները մինչ օրս չեն բացահայտել, թե ինչով է պայմանավորված սուրճի արդյունավետությունը այլ հիվանդությունների բուժման դեպքում:




























