Տղամարդիկ միշտ էլ նախընտրել են երիտասարդ կանանց: Սա էվոլյուցիոն մեխանիզմ է: Սակայն ոմանք ընտրում են ավելի տարիքով զուգընկերների, եւ արդյունքում այդ կանանց մոտ պտղաբերության հնարավորությունը պահպանվում է անգամ տարեց շրջանում, նշում են Մաքմաստերի համալսարանի մասնագետները:
Գիտնականների կարծիքով` տղամարդկանց կողմից սեռական ընտրությունն այդ հարցում համարվում է հիմնական շարժիչ ուժը: Եթե տղամարդկանց դուր գային նաեւ տարեց կանայք, բնությունը հնարավորություն կտար թույլ սեռի ներկայացուցիչներին պտղաբերության ֆունկցիան պահպանել ողջ կյանքի ընթացքում, գրում է «MedDaily.ru»-ն:
Նաեւ հաստատվել է, որ տարիքով կանանց հետ ապրող երիտասարդները, եթե որոշել են երեխա ունենալ, արգելակել են մենոպաուզան: Այնպես որ երիտասարդ բոյֆրենդ ունեցող կանայք ամենեւին էլ թեթեւամիտ չեն, ինչպես թվում է:




























